Քամին տարել է դպրոցի եւ տան ծածկերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 15:08

Հուլիսի 16-ին`ժամը 19.30-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի գյուղապետ Վ.Աբգարյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ.17.10-ի սահմաններում` ուժեղ քամու հետևանքով, պոկվել և քշվել է միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը` մոտ 1000 ք.մ. մակերեսով: Հուլիսի 17-ին ժամը 09.30-ին հաղորդագրություն է ստացվել, որ հուլիսի 16-ի երեկոյան քամու հետևանքով Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 81 տան տանիքից պոկվել է թիթեղյա ծածկը և ընկել հարակից թիվ 102 տան վրա:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:

Ժամը 13.30-ին փրկարարների ուժերով թիթեղյա ծածկն ապամոնտաժվել և իջեցվել է:

 

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply