Սթրոս Կաննը խոստովանել է, որ քնել է ևս երեքի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2011 15:15

Դոմինիկ Սթրոս Կաննը խոստովանել է,  որ  սեքսուալ հարաբերություններ է ունեցել ևս 3 կնոջ հետ հենց այն օրերին, երբ  նրան սպասուհու հետ «բռնացրին»:

Հազիվ էր դատավորը նրան արդարացրել, երբ ինքը` Սթրոս Կաննը,   հանդես եկավ  նոր խոստովանությամբ ու ապշեցրեց նույնիսկ  կնոջը` Աննա Սինքլյորին: Նա խոստովանեց, որ ճակատագրական հանգստյան օրերին քնել է երեք  տարբեր կանանց հետ, պատճառաբանելով, որ նախընտրական մրզավազքից առաջ ֆիզիկական անհրաժեշտություն էր զգացվում լիցքաթափվելու: Պատմել է նաև այդ մերձեցումների «ամենահյութեղ» դրվագները:

Նա կնոջը հենց այդպես էլ բացատրել է, որ նախընտրական լարվածությունից կարող է դուրս գալ միայն ու միայն սեքսուալ կանանց օգնությամբ:

63-ամյա Աննա Սինքլյորն ասել է, որ ամուսինը երբեք ֆիզիկական ուժ չի կիրառել և երեխաների հետ էլ եղել է մեղմ ու քնքուշ: Կինը,  որն ամուսնու մշտական դավաճանություններին արդեն  սովոր է, ասել է, որ Դոմինիկը  սիրում է գայթակղել կանանց, սակայն ոչ բռնաբարել: Դեռևս մինչ ամուսնությունն էր Դոմինիկը նրան զգուշացրել, որ սիրում «կանանց փեշերին» նայել:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply