Մեկամյա փոքրիկը հիվանդանոցում է դեղորայքային թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 15:04

Հուլիսի 15-ին ժամը 13.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.07-ի սահմաններում, դեղորայքային թունավորումով Մ.Հերացու անվան թիվ 2 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 49 տան բնակիչ 2010թ. ծնված Մերուժան Գրիգորյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Նույն օրը ժամը 16.00 տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 64 տան բնակիչ 1988թ. ծնված Ալինա Հովհաննիսյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply