Դաջվածքներ` սեփական որդու աճյունամոխրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 14:43
Մայրը դաջվածքներ է արել կենաց ծառի տեսքով` սեփական որդու աճյունամոխրից:
50-ամյա կնոջ դաջվածքների համար իբրև թանաք կիրառվել է սեփական որդու` 20-ամյա Լլոյդի աճյունամոխիրը .«Ես որդուս դրել եմ այնտեղ, որտեղից նա դուրս է եկել: Երբ իմացա, որ հնարավոր է նման բան անել, իսկույն որոշում կայացրեցի»,-ասել է Քիմը:
Դաջվածքների հեղինակը նրա ներկայիս ամուսինն է: Քիմի որդին` Լլոյդը մահացել է 2007-ին, երիտասարդական երեկույթի ժամանակ, թմրանյութի մեծ չափաբաժնից թունավորվելուց:






Facebook
Tweet This
Email This Post
