Քադաֆին պատրաստ է քիմիական զենք կիրառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2011 14:16

Քադաֆիի կողմնակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն Բրեգ քաղաքի գրավումը ընդդիմադիրների կողմից, նախազգուշացրել է Լիբիայի  ՆԳ նախկին նախարար Աբդել Ֆատահ Յունեսը, որը անցել է վարչակարգի հակառակորդների կողմը:

Նա նշել է, որ Քադաֆիին հավատարիմ զինվորական ստորաբաժանումներում կա մանանեխի գազ, և բռնապետն առանց  երկմտելու հրաման կարձակի կիրառելու այդ քիմիկան զենքը:

Երեկ ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է  մարտական գործողությունները Բրեգ քաղաքի մատույցներից տեղափոխել քաղաքի մեջ: Ներկայումս այնտեղ դաժան մարտեր են  ընթանում:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply