Այրվել է Շահգելդյանի բնակարանի խոհանոցը և գազի բալոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 14:49
Հուլիսի 15-ին`ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 39-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.19-ին, մարվել` 09.20-ին: Այրվել է Ս.Շահգելդյանի բնակարանի խոհանոցը` 5քմ մակերեսով և 5 կգ-ոց գազի բալոն:
Նույն օրը ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երկաթգծի թաղամասում` երկաթգծի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.35-ին, մարվել` 17.47-ին: Երկաթգծի չգործող պահեստում այրվել է տանիքը` 32 քմ մակերեսով, պատուհան և 2 քմ խոտածածկ տարածք:
Նույն օրը ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.41-ին, մարվել` 20.05-ին: Այրվել է Ռ.Հայրապետյանի պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 25 ՏԼ 384 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և 6 հա ցորենի հնձած արտ:
Հուլիսի 16-ին ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` գինու գործարանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.39-ին, մարվել` 11.43-ին: Այրվել է ինքնաշեն տնակ` 6 քմ. մակերեսով:
Նույն օրը ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.04-ին, մարվել` 18.25-ին: Այրվել է 4000 քմ. խոտածածկ տարածք, ոչ բնակելի 1 ինքնաշեն և 1 վագոն-տնակ, ընդհանուր` 30 քմ. մակերեսով: Հուլիսի 17-ին ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` «Աչաջուր» ռեստորանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.13-ին, մարվել` 06.32-ին: Այրվել է Ա.Գրգորյանին պատկանող ռեստորանի էլ.վահանակը և տաղավարի տանիքը` 5 քմ. մակերեսով:
Հուլիսի 17-ին ժամը 19.05-ին ահազահգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Թեղենիքի գյուղի թիվ 13 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 20.04-ին: Ամբողջությամբ այրվել է Է.Մանուկյանին պատկանող տանիքը` 80 քմ. մակերեսով: Հուլիսի 17-ին ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11 շենքի հարակից տարածքում` մոտ 500մ հեռավորության վրա գտնվող լքված շինության տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել` 22.13-ին: Այրվել է բաղդատե տանիք` 50 քմ. մակերեսով:
Հուլիսի 18-ին`ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հ.Աճառյան փողոցում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 04.15-ին: Հ.Հարությունյանին պատկանող տան նկուղում այրվել են մեղվի փեթակներ, կենցաղային իրեր:






Facebook
Tweet This
Email This Post
