Հարուստ ավար` Գրոզնիիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2011 12:35

Գրոզնիում կայացած  բռնցքամարտի Եվրոպայի դպրոցականների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 2 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալի։ Թիմային հաշվարկում մերոնք, իրենցից առաջ թողնելով Ռուսաստանի ներկայացուցիչներին, զբաղեցրին 2-րդ տեղը: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին 38, 5 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 41,5 կգ քաշային  Հրայր Շահվերդյանը։ Արծաթե մեդալների արժանացան 40 կգ քաշային Ռազմիկ Անտոնյանը, 62 կգ քաշային Վիկտոր Յուզիկնովիչը, 72 կգ  քաշային Ալյոշա Ստամբոլցյանը և +76 կգ քաշային Գնել Մուրադյանը: Բրոնզե մեդալներ ստացան 44,5 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 46 կգ քաշային Արարատ Սիմոնյանը և 48 կգ քաշային Զաքար Խաչատրյանը։

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply