Լավագույնը` Տիգրան Պետրոսյանն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 18, 2011 12:01
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, վաստակելով 8,5 միավոր, հաղթող դարձավ Իսպանիայի Բենասկե քաղաքում ավարտված «Վիլյա դե Բենասկե» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում: 2-րդ և 3-րդ տեղերը 8-ական միավորով զբաղեցրին Պերուի ներկայացուցիչ Գրանդա Սունիգան և բուլղարացի Ալեքսանդր Դելչևը: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Կարեն Մովսիսյանը համապատասխանաբար 7,5 և 6,5 միավորով գրավեցին 14-րդ և 46-րդ տեղերը:
Դիտվել է 1036 անգամ:





Facebook
Tweet This