Հայկական մասոնական օթյակը հերքում է ՀՀԿ-ի հետ բանակցությունների մասին լուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 18, 2011 12:13
«Քնքշանք» հայկական մասոնական բաց օթյակի երիտասարդական թևը հայտարարություն է տարածել, որում հերքում են Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի հետ որևէ բանակցությունների անցկացումը:
«Կարող ենք միայն հաստատել, որ սեպտեմբերից առավել ակտիվ գործունեության շրջան է սկսվելու, սակայն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ շփումներ տեղի չեն ունենում»,- նշվում է հայտարարության մեջ:
Դիտվել է 1377 անգամ:





Facebook
Tweet This