Անտառային հրդեհները` սպառնալիք Երուսաղեմի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2011 11:47

Իսրայելում  բռնկված անտառաայն հրդեհները հասել են Երուսաղեմին:

Հրդեհի պատճառով արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Հոլոքոստի զոհերի  «Յադ Վա-Շեմ» հուշահամալիրի այցելուներին: Մի քանի աշխատակիցներ թունավորվել են ծխից:

Հրդեհը շարունակում են շիջել  և գետնից, և օդից: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքով` բոցը հնարավոր է եղել կանգնեցնել, հիմա գլխավոր նպատակը  ծխացող օջախները վերացնելն է: Իշխանությունները հետաքննություն են սկսել` պարզելու պատճառները: Չի բացառվում, որ դա միտումնավոր է արվել:

 

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply