Աշխարհի ամենաթանկարժեք ոչխարը Բրիտանիայում է` 378 հազար դոլար արժողությամբ

Օրվա լուր | | August 29, 2009 14:23

_sheepՇոտլանդիայում ռեկորդային` 231 հազար ֆունտ (378 հազար դոլար) գնով մի ոչխար են վաճառել: Տեկսել ցեղատեսակի ոչխարը, որին իր ֆիզիկական հատկանիշների համար կոչում են «կատարելություն», բուծվել է շոտլանդական Բանֆշիր կոմսության մարգերում: Ոչխարին աճուրդով գնել է Լանարկի ֆերմերներից մեկը` Ջիմմի Դուգլասը:

Դուգլասն ասել է`  ակնկալում է, որ իր ծախսերը կփոխհատուցվեն և ինքը նաև եկամուտներ կունենա, երբ  աշխարհի ամենաթանկարժեք ոչխարը նոր սերունդ ծնի:

Ոչխարհի նախկին տերն ասել է, որ վաճառքի նման գնի մասին  չէր էլ երազել:

Մեծ Բրիտանիայում նախորդ` ամենաթանկարժեք ոչխարը վաճառվել է 6 տարի առաջ 208 հազար դոլարով: Այդ ոչխարը, որ կրում էր Թոֆֆիլ Ջո մականունը, վերջերս սատկել է: Սակայն նրա ծնած ոչխարների սերունդները տիրոջը ապահովել են 1 634 000 դոլար եկամուտ:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply