Հոնկոնգում երկվորյակ օրանգուտաններ են ծնվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 11:33
Հազվադեպ երևույթ է, որ այն էլ «թագավորական» զույգը երկվորյակներ ունենա: Կենդանաբանական այգում ծնված քույրն ու եղբայրը բացարձակ առողջ են: Տղան, ինչպես և պետք է, կշռում է 2 կգ, իսկ քույրիկը` ընդամենը 1,4 կգ է:
Առաջին անգամ է կենդանաբանական այգում խաչասերումը հաջողվել, որի արդյունքը այս պստլիկներն են: Նրանց հայրը` 16-ամյա Վանդուն ու մայրը` 15-ամյա Ռաբան, նույնպես անազատության ծնունդներ են, սակայն դա չի խանգարել, որ նրանք առողջ սերունդ տան:
Բորնեոյի օրանգուտանները գազանանոցի ամենասիրված բնակիչներն են. նրանք իրենց ժպիտով գերում են այցելուներին:






Facebook
Tweet This
Email This Post
