Հարսանիքի օրը հարսնացուին երիկամ են նվիրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 11:13Հարսանեկան նվերի փոխարեն ընկերը որոշեց նորահարսին բառիս բուն իմաստով իրենից մի մասնիկ նվիրել:
2007-ին Լիան Քենեդիին
ախտորոշեցին երիկամների ժառանգական լուրջ հիվանդություն ( հաճախ մահացու ելքով): Կինն այնքան էր տանջվել ցավերից ու թուլությունից, դոնորական երիկամ ստանալու հույսն էլ լրիվ կտրել էր, քանի որ հերթագրվածների ցուցակում 300-րդն էր:
Լիանը հուսահատ էր, երբ նրան ապագա ամուսնու ընկերն օգնության ձեռք մեկնեց. նա բժշկական բոլոր չոփորոշիչներով համապատասխանում էր դոնորության պահանջներին: Առանց երկար-բարակ մտածելու, որպես ամուսնական նվեր, նա առաջարկեց իր երկիկամը:
«Մենք լրիվ համապատասխանում ենք, դա անհավանական է թվում, Ստյուարտն իմ փրկիչն ու հերոսն է»: Իր բարի կամքի դիմաց Ստյուարտը շատ բան չի ուզում, ընդամենը, որ նորաստեղծ ընտանիքն առաջնեկին կոչի իր անունով:
«Ես ընկերներ ունեմ, որոնք պատերազմում են Աֆղանստանում, այ` նրանք են հերոսները, իսկ ես ընդամենը ուրախ կլինեմ օգնել»,- ասում է նա:
Պսակադրության հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին, Կիպրոսում, իսկ երիկամի փոխպատվաստման վիրահատությունն, ամենայն հավանականությամբ, կկատարվի հունվարին: Իր քայլով Ստյուարտը Լիանին կնվիրի ավելին, քան երիկամն է:






Facebook
Tweet This
Email This Post
