Հայերը հետեւողական են հիգիենայի պահպանության հարցում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2011 11:25

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակ վերջին տասը տարիների ընթացքում չի հիշվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը, համաճարակային հիվանդությունների տեսանկյունից հայ հասարակության շրջանում հետեւողականություն ու զգուշություն է դրսեւորվում, իսկ հիգիենայի պահպանման ու դրա հետ կապված խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ տվեց հանրությանը, մասնավորապես’ ամառվա շոգին շատ հաճախակի լոգանք ընդունել, իսկ ձեռքերը լվանալ անընդհատ: Նա խստիվ արգելեց միրգն ու բանջարեղենն օգտագործել առանց լվանալու, ինչպես հաճախ քաղաքացիների կողմից արվում է անմիջապես ծառից կամ թփից պտուղը քաղելու ժամանակ:

Մանկական առողջությունը պահպանելու եւ հիգիենիկ բարդություններից զերծ մնալու համար Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց շատ հետեւողական գտնվել նաեւ նրանց հաճախակի լվացվելուն, ինչը պետք է պահպանել ողջ տարվա ընթացքում: Ամռան ընթացքում, սակայն, արգելվում է երեխաներին թույլատրել լողալ քաղաքային ջրավազաններում: «Մանկապարտեզներում ներդրված են հատուկ սանիտարահիգիենիկ պայմաններ, որոնց մասին քաջատեղյակ են բոլոր հաստատությունների տնօրինությունները եւ ամենայն պատասխատվությամբ պահպանում են դրանք»,-վստահեցրեց ԱՆ-ի մասնագետը:

Հանրապետության զորամասերը’ իրենց բոլոր սանիտարահիգենիկ պայմաններով ու դրանց պահպանությամբ, դուրս են Առողջապահության նախարարության հսկողությունից: Լ. Թորոսյանի հավաստմամբ’ այդ հաստատությունների առողջապահական ու բժշկական ոլորտի աշխատակիցներն ու մասնագետներն էլ Պաշտպանության նախարարության հսկողության ներքո են: Սակայն այն հանգամանքը, որ տարիներ շարունակ համաճարակային կամ նույնիսկ վտանգավոր իրավիճակ հանրապետության ոչ մի շրջանում չի արձանագրվել, վկայությունն է այն բանի, որ ընդհանուր առմամբ այս տեսանկյունից բնակչության հետեւողականության մակարդակը բարձր է:

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply