«The Washington Post». հայերին կոչ են անում վերաբնակվել մերձսահմանային տարածքներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2011 23:03

Ներկայացնում ենք  որոշակի կրճատումներով «The Washington Post»-ում հրապարակված Ուիլ Ինգլունդի հոդվածը, որը գրվել է  Ճգնաժամերի լուսաբանման պուլիտցերյան կենտրոնի համագործակցությամբ:

«Ստեփանակերտ. Լեռնային Ղարաբաղ: Հարվային Կովկասի չճանաչված այս պետության նախկին արտգործնախարարը ցանկանում է մերձսահմանային շրջաններում հողերը բաժանել այն հայերին, որոնք երկու տասնամյակ առաջ փախել են Ադրբեջանից: Արման Մելիքյանն ասում է, որ դա կլինի նրանց սեփականության փոխհատուցումը, եւ դա մտածված կերպով կօգնի վիժեցնել առաջարված խաղաղ համաձայնագիրը, որը բանակցային սեղանին է:

Ադրբեջանը, որը մինչ այժմ հավակնում է Լեռնային Ղարաբաղին,  այդ քայլն ամենայն հավանականությամբ կդիտարկի որպես սադրանք: Վերջինս ասում է, որ լայնամասշտաբ էթնիկ զտման արդյունքում միլիոնավոր ադրբեջանցիներ են լքել ներկայումս Ղարաբաղի ուժերի կողմից վերահսկվող տարածքները եւ ցանականում են վերադառնալ իրենց տները:

Մելիքյանի գաղափարն այն է, որ վերաբնակեցվեն պատերազմի ժամանակ գրավված եւ ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները:  Այդ տարածքներում ներկայումս գրեթե մարդիկ չկան, եւ գյուղերի մեծ մասն ավերված է: Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աջակցությանն արժանացած շրջանակային խաղաղ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքների մեծ մասի վերադարձ Ադրբեջանին:

Եթե տարածքները բնակեցվեն էթնիկ հայերով, ապա դա անհամեմատ դժվար կլինի: Հենց դրան հույս ունի հասնել Ա. Մելիքյանը, որն ամբողջությամբ դեմ է Մինսկի խմբի այդ բանաձեւին:

Ղարաբաղի օրենսդրության համաձայն` Ադրբեջանից փախստական հայերը  որպես փոխհատուցում այդ տարածքներում հողերի իրավունք ունեն: Սակայն այդ ծրագիրն այդպես էլ չի իրականացվել, թեեւ  տարիների ընթացում որոշ վերաբնակներ ինքնակամ հաստատվել են այնտեղ: Մելիքյանն ասում է, որ իր ղեկվարած հկ-ն 35 000 հազար հողատարածքի հայտ է ներկայացրել, սակայն պատասխան չի ստացել:

«Նրանք «այո» կամ «ոչ» չեն ասում: Վաղ թե ուշ դա իրական խնդիր է լինելու նրանց համար»,-ասաց նա`  նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խոսքով`  խնդիրն այն է, որ այդ տարածքները ֆիզիկապես վատ վիճակում են եւ ապրելու պայմաններ ստեղծելու համար մեծ ներդրումներ է պահանջվելու: Նա նաեւ հասկացնել տվեց, որ չի ցանկանում խոչընդոտել խաղաղ բանակցություններին: Վարչապետ Արա Հարությունյանը նշեց մեկ այլ խնդիր եւս` Ադրբեջանը լքածների մեծ մասը քաղաքաբնակներ են եւ դժավարությամբ են հարմարվում գյուղական պայմաններին:

Այդ գաղափարը կիսով չափ է լավ համարում քաղաքացիական պաշտպանության հարցերով հրահանգիչ, փախստականների շահերի եռանդուն պաշտպաններից Սարո Սարոյանը:

Խնդիրը, ըստ Սարոյանի, այն է, որ մի քանի հեկտար հողը հազիվ թե փոխհատուցում լինի մարդկանց համար, ովքեր ստիպված են եղել բնակարան թողնել Բաքվում:

Նա Բաքուն թողել է 1988 թ-ին, Ղարաբաղի անկախության շարժման առաջին տարիներին: Սարոյանը սկզբում գնացել է Ստեփանակերտ, հետո` Շուշի: Նա կարոտում է Բաքուն, որտեղ թաղված է իր պապը, եւ ասում է, որ ինչպես մյուսները, ինքը եւս Ղարաբաղում լիարժեք տանը չի զգում: «Մենք ինտեգրվել ենք հանրությանը, բայց 100 տոկոսով ինտեգրվել չենք կարող»,-ասաց նա»:

NEWS.am

 

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply