Չինաստանում ջրհեղեղից մահացել են ավելի քան 350 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 17, 2011 12:45
Ջրհեղեղի պատճառով Չինաստանում զոհերի թիվը հասել է 355 մարդ, իսկ անհետ կորածները 112 են:
Ավելի քան 2,38 միլիոն մարդ արագ տեղահանվել են աղետի գոտուց , մոտ 68 միլիոն չինացի այսպես թե այնպես տուժել են ջրհեղեղից : ՉԺՀ-ի պետական կոմիտեն աղետի տված վնասի մինիմալ չափը գնահատել է 63,26 միլիարդ յուան (9,7 միլիարդ դոլար).
Չինաստանում ամռան սկզբից անընդհատ տեղացող անձրևները շրջանների մեծ մասում ջրհեղեղներ են առաջացրել , որի հետևանքով մարդկային զոհեր են եղել : Ամենաշատ տուժել են Չժենցզյան,Հուբեյ, Սիչուան,Հունան, Գույչժու նահանգները , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անցյալ գիշեր հորդառատ անձրևները խափանեցին մայրաքաղաքի “Շուդու”օդանավակայանի աշխատանքը, գիշերվա ընթացքում 438 թռիչք հետաձգվեց: Վերջին չորս օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, որ ընդհատվում է Պեկինի օդանավակայանի աշխատանքը:
Օդերևութաբաների կանխատեսումներով այս կիրակի ուժեղ հեղեղներ են սպասվում Չինաստանի հարավային և արևելյան շրջաններում: Փորձագետները նշում են ,որ մեծ հավանականություն կա հեղեղների և սողանքների, իսկ լեռնային շրջանների բնակիչներին զգուշացնում են շենքերի քանդվելու վտանգի մասին:
Չինաստանում լայնածավալ հեղեղները հազվադեպ չեն , բայց վերջին տարիները դրանց մաշտաբները մեծացել են: Անցյալ ամառ ջրհեղեղի պատճառով մահացան ավելի քան
3 100 չինացի, իսկ անհետ կորածների թիվ մինչև հիմա հածվում են 1056 մարդ; Անցյալ տարվա հեղեղների վնասը իշխանությունները գնահատում են 350միլիարդ յուան (51,4 միլիարդ դոլար);






Facebook
Tweet This
Email This Post
