40 զույգ երկվորյակներ. բրազիլական փոքրիկ գյուղի առեղծվածը

Օրվա լուր | | August 29, 2009 14:23
arttwinscnn

Լեոնարդո և Էդվարդո երկվորյակները

Սան Պեդրոյում, Բրազիլիայում և հարևան Կանդիդո Գոդոյում ապրող բնակիչները գիտեն, որ հարավային Բրազիլիայում գտնվող փոքրիկ գյուղը յուրահատուկ է:

Այդ գյուղը դեռ տասը տարի առաջ աշխարհին դարձել է հայտնի: Եվ չնայած այն գտնվում է խուլ ու մեկուսի վայրում, այստեղ են եկել այցելելու հետազոտողներ, գրողներ, ժուռնալիստներ ու նույնիսկ տուրիստներ:

Այս մեծ հետաքրքրության պատճառը այն 40 զույգ երկվորյակներն են, որոնց պատճառով 1լ փոքրիկ գյուղն այսօր անվանում են «Երկվորյակների երկիր»:

CNN-ի հետ հարցազրույցում գյուղի բնակիչները պատմել են, որ երկվորյակներ այստեղ հաճախ են ծնվում, որովհետև կանայք ուզում են երկվորյակներ ունենալ: Այս գյուղում նույնիսկ կովերն են երկվորյակ:

Այս առեղծվածի բացատրությունները բավական շատ են: Շատերն ասում են, որ պատճառը առողջ ապրելակերպն ու սնունդն է: Ավելի տարածված կարծիք է այն, որ պատճառը գյուղի հրաշալի հատկություններով օժտված հանքային ջուրն է:

«Երվորյակների երկրում» ամենուրեք իրար նման տղաներ ու աղջիկներ են` Քլադիս ու Քլովիս, Ջոն և Ջավան, Լեոնարդո և Էդվարդո ու այսպես շարունակ:

Գենետիկաբան Ուրսուլա Մեթթը տասը տարուց ավել ուսումնասիրում է Սան Պեդրոյի երկվորյակներին:

«Այստեղ պատճառը գեներն են,-ասել է Մեթթը CNN-ին,- Եվ քանի որ այս գյուղ ուրիշ տեղերից մարդ չի գալիս ապրելու, ապա գեները պահպանվում են սերնդեսերունդ»:

Մեթթն այժմ ուսումնասիրում է երկվորյակների արյան բաղադրությունն ու աշխատում է առանձնացնել այդ «երկվորյակածին» գենը:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply