Խաղաղ օվկիանոսում գտել են “բարակամեջք” կրիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2011 21:30

Կրիան օվկիանոսի հատակին  ընկած պլաստիկե օղակի մեջ է մտել ու` մեծացել ութի  տեսք ստանալով: Խաղաղ օվկիանոսի բուսական ու կենդանական աշխարհի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել են այս անսովոր զրահով կրիային: Նրա միակտոր զրահը վերածվել է ծուռումուռ  ու անսովոր մի վահանի, որը գոտեվորվել էր կարմիր պլաստիկե օղակով: Ըստ երևույթին, երբ կրիան բոլորովին փոքրիկ է եղել, մտել է այդ օղակի մեջ ու այլևս նրան չի հաջողվել այդ “զարդից” ազատվել: Տարիներ են անցել ու օղակն այդպես էլ մնացել է, հասուն կրիային վերածելով բարակամեջք արարածի: Հետաքրքրիր է, որ փոխվել է ոչ  միայն զրահի արտաքին կառուցվածքը, այլև բոլոր ներքին օրգանները: Ծովային կրիաներն անընդհատ կուլ են տալիս չմարսվող իրեր. ձմռանը Հավայներում գտել էին մի  սատկած կրիա, որի ստամոքսում ավելի քան 1000 պլաստմասե կտոր կար:

 

Դիտվել է 2241 անգամ:
Print Friendly

Leave a Reply