Դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 16, 2011 16:07

Հուլիսի 14-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր:

Մարսիո Մատոսը նշել է, որ լինելով արևադարձային խոշոր երկիր` Բրազիլիան տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել բնական աղետների, տարբեր արտակարգ իրավիճակերի հաղթահարման, բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Ներկայումս այն տեսական և պրակտիկ աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանին, որի հետ 2009թ. պայմանագիր է ստորագրվել համագործակցության վերաբերյալ:

Հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը, այն բնութագրել օրինակելի և նշել է աշնանը իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելության պատրաստակամության մասին:

 

 

 

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply