Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ 850 կրակոց է արձակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 16, 2011 15:46
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 9-ից 16-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվելլ է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց: Առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաև գնդացիրներ և դիպուկահարային հրացաններ:
Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը և ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից:






Facebook
Tweet This
Email This Post
