Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով զինվոր է զոհվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2011 13:53

Երեկ` հուլիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադևոսյանը (ծնվ. 1988թ., Շենգավիթի ԶԿ) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել և անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ. 1992թ., Կենտրոնի ԶԿ):

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply