Երեւանի բնակիչներն ականատես կլինեն ռոբոտների քաղաքային ցուցադրությունների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2011 13:45

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում նախատեսում է այս ամսից կազմակերպել առաջնությանը մասնակցած ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ մամուլի ծառայությունից, ցուցադրությունների նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին «ԱրմՌոբոտիքս»-ի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաեւ հետաքրքիր դարձնել Երեւանի բնակիչների ամառային առօրյան:

Ցուցադրությունները կանցկացվեն հետեւյալ վայրերում’ Շ. Ազնավուրի անվան հրապարակ (հուլիսի 19, ժամը 19:00), Թումանյանի անվան այգի (հուլիսի 22, ժամը 19:00), Ազատության հրապարակ (օգոստոսի 5, ժամը 19:00), Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի (օգօոստոսի 12, ժամը 19:00), Սիրահարներիե զբոսայգի (սեպտեմբերի 1, ժամը 19:00):

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply