Կանադան պահանջում է զրկել արաբ դիվանագետին անձեռնմխելությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2009 14:01

car-accident-1Կանադայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել է Օտտավայում Ռիադի դեսպանատան աշխատակից դիվանագետից վերցնել նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը: Պատճառը, ըստ «Ասոշիեյթիդ պրես»-ի, 30-ամյա արաբ դիվանագետի` ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումն է: Իրավախախտն իր ավտոմեքենայով գերազանցել է սահմանված արագությունը, չի ենթարկվել ոստիկանների` մեքենան կանգնեցնելու պահանջին, բախվել է ոստիկանության ավտոմեքենաներից մեկին, որից հետո էլ ձերբակալվել է: Կանադայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ օրենքը խախտած դիվանագետի անձեռնմխելիության վերացման պահանջով դիմել են Սաուդյան Արաբիայի կառավարությանը:

Associated Press

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply