Ապօրինի ծառհատում «Լոռի» հանգստյան գոտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 16, 2011 13:20
Հուլիսի 15-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` Վանաձորի բնակիչ, 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն, փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` հայտարարելով, որ ծառերը հատել է «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
