Կոալիցիոն կուսակցությունների ձեւավորած աշխատանքային խումբը պատրաստ է սկսելու քննարկումները ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 16, 2011 13:14
«Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը’ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին’ ժամը 16:00-ին, Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար:






Facebook
Tweet This
Email This Post
