Թումանյան-Մաշտոց խաչմերուկում 3 մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2011 13:11

Հուլիսի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել 1952 թ. ծնված Միշա Մ.-ի վարած «Ֆորդ», 1956 թ. ծնված Գագիկ Ա.-ի վարած «ֆոլքսվագեն» և 1979 թ. ծնված Վահրամ Հ.-ի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ պատահարի  հետևանքով «Կիա»-ի վարորդն ու «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply