Սևան-Երևան ճանապարհին 3 մեքենաներ են բախվել, 7 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 16, 2011 13:07
Հուլիսի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում 1948 թ. ծնված Գավրուշ Բ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել է 1950 թ. ծնված Նորավան Թ.-ի վարած «ԳԱԶ-2410» և 1981 թ. ծնված Սամվել Հ.-ի վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդն ու նրա վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
