Հայաստանը վարկանիշով վեցերորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 16, 2011 1:03

Այսօր Չինաստանի Նինբո քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Առաջին տուրը կանցկացվի հուլիսի 17-ին: Մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները` Չինաստանը որպես կազմակերպիչ երկիր, Համաշխարհային օլիմպիադայում առաջին չորս տեղեր գրաված  Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի ու Հունգարիայի հավաքականները, Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի, Ասիայի չեմպիոն Հնդկաստանի, Ամերիկայի չեմպիոն` ԱՄՆ-ի, Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոի հավաքականները: Ռուսաստանի ընտրանին այդ պատվին արժանացել է առաջին հերթին այն բանի համաիր, որ աշխարհի չեմմպիոնն է: Հայաստանի ներկայացուցիչները խաղալու են հրավերով: Ըստ վսրկանիշի Հայաստանի ընտրանին վեցերորդ տեղում է: Ահա թե ովքեր են թիմերի խաղացողները.

Ռուսաստան (2743). Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Պյոտր Սվիդլեր, Յան Նեպոմնյաշչի, Նիկիտա Վիտյուգով

Ադրբեջան (2715). Շաքրիյար Մամեդյարով, Վուգար Գաշիմով, Թեյմուր Ռաջաբով, Ռաուֆ Մամեդով, Գադիր Հուսեյնով

Ուկրաինա (2714). Վասիլի Իվանչուկ, Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո, Սերգեյ Մոիսսեենկո, Ալեքսանդր Արեշչենկո

Չինաստան (2684). Վան Յուե, Վան Հաո, Լի Չաո, Յույ Յանյի, Դին Լիրեն

Հունգարիա (2680). Պետր Լեկո, Զոլթան Ալմաշի, Հուդիթ Պոլգար, Չաբա Բալոգ, Վիկտոր Էրդոշ

Հայաստան (2678). Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան

ԱՄՆ (2655). Գատա Կամսկի, Ալեքսանդր Օնշչուկ, Յուրի Շուլման, Յասեր Սեյրավան, Ռոբերտ Հես

Իսրայել (2649). Էմիլ Սուտովսկի, Միխայիլ Ռոիզ, Իլյա Սմիրին, Եվգենի Պոստնի, Տամիր Նաբատի

Հնդկաստան (2639). Կրիշնան Սաշիկիրան, Պետնալ Հարիկրիշնա, Պարիմարջան Նեգի, Սուրիա Շեհար Գանգուլի, Նարայան Գոպալ

Եգիպտոս. Ահմեդ Ադլի, Բասեմ Ամին, Էսամ Էլ-Գինդի, Սեմի Շոքեր, Մոհամեդ Էզաթ

Դիտվել է 1827 անգամ:
Print Friendly

Leave a Reply