«Սկանդալ» հայկական ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 16, 2011 0:44

Երևանում ավարտված բռնցքամարտի Հայաստանիառաջնությանը մասնկցեցին127 բռնցքամարտիկներ: Նրացից 14-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էին: 48 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Անուշ Գրիգորյանը:  52 կգ քաշայինների մրցավեճում չեմպիոնուհի դարձավ Արմենուհի Եղոյանը, իսկ 56 կգ քաշային կարգում`Լիանա Ղուկասյանը: Չեմպիոններ դարձան նաև  Արմինե Սինանյանը (60 կգ) և Աննա Հովհաննիսյանը (69կգ): Տղամարդկանց պայքարում տարբեր քաշային կարգերում հավասարը չունեցան 49 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, 52 կգ` Դերենիկ Գիժլարյանը, 60 կգ` Արա Պուլուզյանը, 64 կգ` Հրայր Մաթևոսյանը,
69 կգ` Արթուր Քիրաջյանը, 75 կգ Անդրանիկ Հակոբյանը, 81 կգ` Ռուսլամ Իբրահիմյանը, 91 կգ` Ազատ Դավթյանը, +91 կգ` ` Բագրատ Օհանյանը: Ի  դեպ, +91 կգ քաշայինների եզրափակչի ավարտից հետո 2-րդ տեղը գրաված Հակոբ Մելքոնյանը, դժգոհելով մրցավարների որոշումից, հրաժարվեց ստանալ արծաթե մեդալը և պատռել էր պատվոգիրը: Բռնցքամարտի հայաստանյան ստուգատեսներում այսպիսի աղմկահարույց միջադեպերը դարձել են սովորական:

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply