ԱՄՆ-ն ճանաչել է Լիբիայի ապստամբների իշխանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 15, 2011 23:00
Սպիտակ տունը ճանաչել է Լիբիայի ազգային անցումային խորհուրդը որպես լիբիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Համապատասխանաբար,երկրի նախագահ Մուամար Քադաֆիին Բարաք Օբամայի կառավարությունն այլևս լեգիտիմ չի համարում: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ստամբուլում Լիբիային առնչվող շփման խմբի կոնֆերանսի ժամանակ: Այդ որոշումը բացի քաղաքական հետևանքներից, ունի նաև խիստ պրագմատիկ կիրառություն, այն է` Վաշինգտոնը կարող է Քադաֆիի վարչակարգի սառեցրած գումարները օգտագործել Լիբիայի ապստամբներին օգնելու նպատակով: Ներկայումս ամերիկյան բանկերում մոտ 30 մլրդ դոլար լիբիական գումար կա:






Facebook
Tweet This
Email This Post
