Ներկայացվել է համատիրության հոբելյանական տարվա հաշվետվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 19:16

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Նորք 5/3ե համատիրությունը ձևավորվել է 15 տարի առաջ: Հոբելյանական տարվա հաշվետվությունը համատիրության ղեկավարները այսօր ներկայացրել են Երևանի փոխքաղաքապետին, վարչական շրջանի ղեկավարին ու բաժնային սեփականատերերին: Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համագործակցությունը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուտով համակարգվելու է նոր՝ Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի բարելավման ծրագրով: «Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինը բնակիչների ինքնակառավարման, մայրաքաղաքի կենսագործունեության և խնդիրների տիրապետման առաջին օղակն էե,- շեշտել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետարանը հնարավոր բոլոր եղանակներով համատիրություններին ու բնակիչներին իրազեկելու է իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև օրենքի ընձեռած լայն  հնարավորությունները: «Նորք-5/3 համատիրությունը այն օրինակ է, երբ բնակիչը տարանջատել է քաղաքապետարանի և իր լուծելու խնդիրները: Այն, ինչ ձեր շենքում է՝ ձեր բաժնային սեփականությունն է. ձեր ընդհանուր օգրագործման տարածքը ձեր տնօրինման գույքն է՝ տանիքը, վերելակը, շենքի մուտքը: Եղե՛ք խստապահանջ: Համատիրության բյուջեի հաշվետվությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բաժնային սեփականատերիե- ընդգծել է փոխքաղաքապետը:«Նորք 5/3ե-ը Երևանի առաջին համատիրություններից է, իսկ այսօր նաև օրինակելիներից մեկը: Քաղաքապետարանը, որպես խրախուսանք, համատիրությանն է տրամադրել նոր խոտհնձիչ մեքենա ու համակարգիչ:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply