Երեխաների ճարպակալման պատճառով ծնողները կզրկվեն ծնողական իրավունքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2011 18:35

Մանուկների ու դեռահասների ճարպակալության դեմ պայքարի միակ իսկապես արդյունավետ միջոցը Արևմուտքի երկրներում պետք է ծնողական իրավունքներից զրկելը լինի, այն ծնողների, որոնք իրենց երեխաներին հասցրել են այդ վիճակին. այս հայտարարության հեղինակները Հարվարդի համալսարանի մասնագետներն են, որոնք համոզված են, որ նման քայլը կստիպի ամերիկյան ընտանիքներին մտածել ճիշտ ու առողջ սննդի մասին ու վերջապես կգիտակցեն, որ ճարպակալման պատճառով կարող են կորցնել երեխային: Գիտակցելով, որ այսպիսի գործողությունները կարող են գնահատվել իբրև միջամտություն անձնական կյանքին, հետազոտողները մտածում են համապատասխան օրինագիծ մշակելու մասին, քանի որ հույս ունեն, որ նման խիստ միջոցները կօգնեն փրկել աճող սերունդը դարի համաճարակ դարձած ճարպակալումից:

 

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply