Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 15, 2011 18:15

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի գործունեությունը մեր երկրում ՄԱԶԾ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:

«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես՝ Կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:

 

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply