Հարբած չինացի վարորդներին մահապատժի կենթարկեն

Օրվա լուր | | August 29, 2009 14:03

Ïàëà÷ íà ýøàôîòå. Âîñêîâàÿ ôèãóðàԽմեցի՞ր. դե ուրեմն պատրաստվիր մահվան: Հենց այսպես են ասում Չինաստանի իշխանություններն ու պատրաստվում են մահապատիժ սահմանել այն բոլոր վարորդների համար, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ կվարեն մեքենա:

Նախկինում նման դեպքերում չինացիներին զրկում էին վարորդական իրավունքից և տուգանք էին գրում: Սակայն այժմ իշխանությունների «համբերության բաժակը լցվել է» և նրանք որոշել են գնդակահարել հարբած վարորդներին:

Չնայած դեռ մահապատժի ենթարկելը փորձնական փուլում է, բայց արդեն մահապատժի են դատապարտել մի մոտոցիկլավարի, որը խմած վիճակում մխրճվել է բազմության մեջ և հինգ հոգու մահվան պատճառ դարձել:

Իշխանությունների այս նոր որոշումը միանգամից կրճատել է հարբած վարորդների թիվը: Ընդ որում`ոստիկաններն այժմ հսկում են ոչ միայն գլխավոր փողոցները, այլև խուլ ու թաքնված փողոցները, որտեղ կան շատ բարեր և ռեստորաններ:

Սակայն խելացի չինացիներն, այնուամենայնիվ, գտել են ելքը: Այժմ նրանք վարձում են վարորդների, որոնք իրենց անվտանգ տեղափոխում են:

Ռեստորանների խմած հյուրերն այժմ կարող են կանչել վարորդների, որոնք 15 դոլարից էլ ցածր վճարով ողջ և առողջ իրենց տուն կհասցնեն: Մի քանի ընկերություններ սա հաջող բիզնեսի են վերածել. դրանցից մեկը արդեն հասցրել է 750.000 դոլար «դիզել» կառավարության այս նոր որոշման արդյունքում:

Սակայն Չինաստանի քաղաքացիները այնքան էլ համաձայն չեն հարբածության դեմ պայքարելու նոր ձևին: Օրինակ` Շենչժեն քաղաքում տեղի բնակիչները մեծ ընդհարում են ունեցել ոստիկանության հետ, որը 4 հոգու ձերբակալել էր խմած վիճակում ղեկին նստելու համար: Կռվի արդյունքում տուժել են 17 ոստիկան և 6 հրշեջ, իսկ 16 քաղաքացու ձերբակալել են:

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply