Հնդկացորենով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 15, 2011 11:26

Սա պատրաստման առումով դյուրին ու սննդարար աղցան է, խորհուրդ է տրվում հատկապես արյան խնդիրներ ունեցողներին ( օրինակ` սակավարյունության դեպքում): Եթե սիրում եք թաբուլե, անպատճառ կհավանեք այս աղցանը:

Բաղադրությունը

հնդկացորեն` 1-1,5 բաժակ,

կանաչ սոխ, կարելի է և գլուխ սոխ օգտագործել` ըստ ցանկության,

լոլիկ` 1-3 հատ,

տաքդեղ` 1-2 հատ, կամ էլ` ըստ ցանկության,

սամիթ ու համեմ` ըստ ճաշակի,

աղ, պղպեղ ու ձեթ:

Պատրաստման եղանակը

Հնդկացորենը թրջել գոլ ջրով ու երբ կաթսայում այլևս ջուր չմնա, հերթով    ավելացրեք բաղադրիչները: Լոլիկը  մանրացնել, կարելի է նաև լոլիկի բացակայության դեպքում տոմատի մածուկ ավելացնել: Տաքդեղը լվանալ,  սերմերը հեռացնել ու մանր խորանարդների վերածել: Լվացած կանաչին կտրատել ու բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել ձեթ ու համեմել աղ ու պղպեղով: Կարող եք մատուցել  անմիջապես, ինչպես նաև սառնարանում փոքր ինչ սառեցնելուց հետո:

Նույնը կարելի է պատրաստել նաև կեֆիրով, ցանկալի է առատ կանաչ սոխ ավելացնել.  այս աղցանն ամառվա համար խիստ հաճելի ու արյան քանակը կարգավորող շատ օգտակար միջոց է:

 

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply