Ելենա Իսինբաևայի աշխարհի նոր ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2009 13:48

1200585_20090829095336gifՌուսաստանցի ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևան աշխարհի նոր ռեկորդ սահմանեց: Ցյուրիխում կայացած աթլետիկայի «Ոսկե լիգայի» մրցաշարում նա հաղթահարեց 5 մ 6 սմ և 1 սմ-ով բարելավեց իրեն իսկ պատկանող աշխարհի ռտեկորդը, որը սահմանել էր օլիմպիական խաղերում:

Ի դեպ, օգոստոսի 24-ին Բեռլինում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Իսինբաևան չէր կարողացել տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում:

Այժմ ձողացատկորդուհուն է պատկանում աշխարհի 27 ռեկորդ: Նա առաջին մարզուհին է, ով ձողացատկել է 5 մ-ից բարձր:

Դիտվել է 2617 անգամ:
Print Friendly

Leave a Reply