«Բարսելոնան» ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2009 14:01

Բարսելոն-ՇախտյորԵրեկ իսպանական «Բարսելոնան» ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում 1:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»:

Խաղը Երևանի ժամանակով ավարտվել է այսօր` ժամը 2:18-ին: Մոնակոյում կայացած հանդիպման հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Իսկ հաղթական գնդակը 115-րդ րոպեին ուկրաինական թիմի դարպսը խփեց կատալոնյան ակումբի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը: Նա փոխարինել էր Զլատան Իբրահիմովիչին:

«Բարսելոնան» սուպերգավաթին տիրացավ երրորդ անգամ: 2008-ին պատվավոր այդ ավարը բաժին էր հասել Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 2:1 հաշվով: 2009-ին «Բարսելոնան» հաղթել էր Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ «Շախտյորը» դարձել էր ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Վերջին մրցաշարն այժմ կոչվում է Եվրալիգայի գավաթի խաղարկություն: Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը վիճարկում են եվրոպական հեղինակավոր այս երկու մրցաշարերի հաղթողները:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply