27-ամյա աղջիկը մահացել է դեղորայքային թունավորումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 13:34

Հուլիսի 14-ին ժամը 12.18-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 10.30-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քա­ղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ 1984թ. ծմված Աննա Վիրաբյանը:  Ժամը 17.00-ին Ա. Վիրաբյանը հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.30-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քա­ղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 116-րդ բնակարանի բնակիչ 1974թ. ծնված Զարուհի Եղիազարյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply