Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր` Տրապիզոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 15, 2011 13:24

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հուլիսի 23-30-ը կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 11-րդ փառատոնը: Միջոցառման անցկացման գաղափարը պատկանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի’ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին: Ավանդաբար այդ ստուգատեսին մասնակցում են նաև հայաստանցի մարզիկները:Այս անգամ աշխարհամասի 49 երկրների օլիմպիական կոմիտեներ իրենց պատվիրակությունները կգործուղեն մրցավայր: Ծրագրում ընդգրկված է 9-ը մարզաձեւ: Երիտասարդական սպորտի մարզահանդեսին կմասնակցեն շուրջ 4 հազար մարզիկ-մարզուհիներ: Մեր երկրի դրոշի ներքո հանդես կգան 22 ներկայացուցիչներ. ձյուդոիստներ` Վահագն Հովսեփյանը (50 կգ), Լևոն Ավետիքյանը (55 կգ), Արսեն Ղազարյանը (60 կգ), Ալբերտ Մկրտչյանը (66 կգ), Լևոն Կարապետյանը (73 կգ), Նարեկ Բալոյանը (81 կգ),  մարմնամարզիկներ’ Արմեն Պետրոսյանը,Արամ Մովսիսյանը,Կարեն Քոչարյանը,Անահիտ Թադևոսյանը, թենիսիստներ`Սուրեն Բաղդասարյանը, Կարինե Թությանը, լողորդներ` Դավիթ Հունանյանը (100 մ և 200 մ թիկնալող),Վահան Մխիթարյանը (50 մ և 200 մ ազատ ոճ), Հասմիկ Հակոբյանը (50 մ ազատ ոճ),աթլետներ` Լևոն Աղասյանը (հեռացատկ,եռացատկ), Սամվել Գրիգորյանը (400 մ ,400 մ արգելավազք), Դիանա Խուբեսերյանը (100 մ և 400 մ վազք), Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացտակ,եռացատկ) և հեծանվորդներ Հովհաննես Հովհաննիսյանը, Ժորա Գրիգորյանը, Սարիբեկ Ավետիսյանը:Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի հուլիսի 22-ին եւ կվերադառնա հուլիսի 31-ին: Երիտասարդական օլիմպիական փառատոները մեծ նշանակություն ունեն մասնակիցների մարզական հաջողությունների զարգացման,մրցափորձի հարստացման, օլիմպիական գաղափարների ընկալման եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ բարեկամական կապեր ստեղծելու գործում:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply