Մեկամյա փոքրիկը տանը մենակ էր մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 15, 2011 13:15
Հուլիսի 14-ին ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամ փողոցի թիվ 13 շենքի 14-րդ բնակարանում մնացել է երեխա, որը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում քնած վիճակում հայտնաբերվել է 2003թ. ծնված Դավիթ Ջոթյանը:
Նույն օրը ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասի 0 շենքի 50-րդ բնակարանում մնացել է մեկ տարեկան երեխա եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, երեխան անվնաս հանձնվել է ծնողներին:






Facebook
Tweet This
Email This Post
