Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 15, 2011 13:10
Հուլիսի 14-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես, հրդեհի հետեւանքով Երևան քաղաքի Արցախի պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի հարակից տարածքում այրվել է 4000 ք.մ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի հարակից տարածքում`5000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 11/5 շենքի հարակից տարածքում`1500 ք.մ.խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում`1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի «Փոքր Մհեր» վարժարանի հարակից տարածքում`1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Քանաքեռ 15-րդ փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում`3500 ք.մ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հարակից տարածքում`8000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թումանյանի անվան այգու հարակից տարածքում` է 1.5 հա խոտածածկ տարածք և կոճղեր, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի գերեզմանատան հարակից տարածքում`5000 ք.մ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում`4000 ք.մ.խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Գաջեգործների 1-ին փողոցի վերջնամասում`3500 ք.մ. խոտածածկ տարածք և աղբ, Արարատի մարզի Հայանիստ գյուղում`1500 ք.մ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նիզամի գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում`1 հա խոտածածկ տարածք և խաղողի այգի, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 27/1 շենքի հարակից տարածքում`1500 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 տան հարակից տարածքում`5000 ք.մ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի հարակից տարածքում`3 հա խոտածածկ տարածք, հուլիսի 15-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 46 շենքի հարակից տարածքում`1500 ք.մ. խոտածածկ տարածք:
Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
