Հորդառատ անձրև Գետահովիտում, Խաշթառակում եւ Ծաղկաշատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 15, 2011 13:08
Հուլիսի 14-ին ժամը 11.55-ին Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետ Ս. Ղազարյանից և Խաշթառակի գյուղապետ Հ. Քամալյանից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 13-ին ժ.22.00-ից մինչև ժ.02.00-ն տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ողողվել են ցանքատարածքները և վնասել գյուղամիջյան ճանապարհները: Դեպքի վայր է մեկնել Տավուշի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ Գետահովիտ գյուղում փլուզվել է Վարդան Ղազարյանին պատկանող վնասված անասնագոմի պատի 7 քմ. Մակերեսով հատվածը, Վալերի Ղազարյանին պատկանող տան շրջակայքում առաջացած ճաքերն երկարել են մոտ 1 մետրով, իսկ Խաշթառակ գյուղում անձրևից առաջացած հեղեղաջրերը ողողել են մոտ 7000 քմ. մակերեսով վարելահող, փլուզվել է գյուղամիջյան ավտոճանապարհի 20 մ երկարությամբ և 5 մ բարձրությամբ հենապատը (ավտոճանապարհը երթևեկելի է), սելավատարի խցանման հետևանքով Հ. Մատինյանին պատկանող տան առաջին հարկը լցվել է սելավաջրով:
Խաշթառակի գուղապետարանի կողմից իրականացվում են ավտոճանապարհի և սելավատարի մաքրման աշխատանքներ:
Նույն օրը ժամը 10.20-ին Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղապետ Հ. Պարոնյանից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 13-ին ժամը 22.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևից առաջացած հեղեղաջրերը ողողել են ցանքատարածքները, վնասել գյուղամիջյան ճանապարհները, իսկ Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհը դարձել է դժվար անցանելի: Ժամը 17.00-ին գյուղապետարանի կողմից Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի դժվար անցանելի հատվածը մաքրվել է:






Facebook
Tweet This
Email This Post
