Հայտնաբերվել է ապօրինի տաքսի ծառայություն,կարի և հուշանվերի արտադրամաս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2011 13:08

Հայաստանի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում:

Գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաեւ Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել:

Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել էր նաեւ մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջը, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում:

Դարձյալ մայրաքաղաքում` Թեւոսյան փողոցում, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում կարի արտադրամաս է հայտնվել, որը եւս, ինչպես պարզվել է, գործել է առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու: 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել:

Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետեւանքով պետությանը  հասցված վնասի չափը ճշտվում է:

 

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply