Սարդարապատում մեքենաներ են բախվել, 4 մարդ էլ վրաերթի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 13:06

Հուլիսի 14-ին ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Հունդայի Ակորդ» մակնիշի 05ՏՕ192 պետհամարանիշով (վարորդ Վահե Սիմոնյան) և «ՎԱԶ-2106» մակնիշի 28ՏԼ764 պետհամարանիշով (վարորդ Աղասի Մելքոնյան) ավտոմեքենաները, այնուհետև «Հունդայի Ակորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ 1955թ. ծնված Եվա Սարգսյանին, 1972թ. ծնված Վարսիկ Հակոբյանին, 1977թ. ծնված Մարինե Մուրադյանին և 1981թ. ծնված Մելանյա Մուրադյանին, որի հետևանքով վերջիններս և «Հունդայի Ակորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ 1968թ. ծնված Մարգարիտա Հարությունյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply