Երևանում հայտնաբերվել է ապօրինի տաքսի ծառայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 12:59

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները’ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում’ առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում:

ՊԵԿ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաեւ Աբովյանի’ Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել:

Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել է նաեւ մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջ, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում:

Դարձյալ մայրաքաղաքում’ Թեւոսյան փողոցում, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում կարի արտադրամաս է հայտնվել, որը եւս, ինչպես պարզվել է, գործել է առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու: 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել: Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետեւանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply