Բրիտանահայ բարերար Կարապետ Նազարյանի կտակած 1 միլիոն դոլարով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում հիմնանորոգում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 12:07

Շուրջ կես դար առաջ կառուցված երկհարկանի մասնաշենքն առողջապահության ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են նաեւ ամրացման եւ վերահատակագծման աշխատանքներ, միջհարկային փայտե ծածկերը փոխարինվել են բետոնե ծածկերով, տեղադրվել է նոր տանիք, նորացվել են ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը, տեղադրվել` ջեռուցման ու օդափոխման համակարգեր: Բոլոր հիվանդասենյակներին կից կառուցվել են առանձին սանհանգույցներ: Ներկայումս կառուցվում է նոր կաթսայատուն, որը բավարար հզորություն ունի հետագայում ծառայել հիվանդանոցի մյուս բաժանմունքներին: Ընթացքում են մասնաշենքի ներքին հարդարման ու արտաքին բարեկարգման աշխատանքները:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Գործում են վերականգնողական բժշկության ու ինտենսիվ թերապիայի կաբինետներ: Բաժանմունքը նախատեսվում է նաեւ համալրել նորածինների վերակենդանացման բաժնով: Այսօր այստեղ 15 բժիշկ ու բուժքույր է աշխատում` սպասարկելով տարեկան 400-450 երեխայի: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանի խոսքով` բժիշկ-ռեանիմատոլոգ ունենալու դեպքում կարող են բուժել նաեւ նորածնային պաթոլոգիաներով երեխաներին: Գլխավոր բժշկի հավաստմամբ` հիվանդանոց բուժման են բերում նաեւ երեխաների Քաջարանից ու Մեղրիից:

ՙՀիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը վերջին տարիներին համայնքից ստացված նվիրատվությունները հիմնականում ուղղում են Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանը: Մեր բարերարներն այն կարծիքին են, որ ազգի կենսունակության համար ամենակարեւորը յուրաքանչյուր անհատի առողջությունն է՚,- ասում է Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին£

Նորոգումից հետո ՙՀայատան՚ հիմնադրամը բաժանմունքին կտրամադրի կահույք,   համապատասխան բուժտեխնիկա եւ շտապ օգնության մեքենա, որն արդեն Հայաստանում է:

 

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply