Ուգո Չավեսը բուժումը շարունակում է Բրազիլիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2011 11:57

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շարունակելու է բուժումը Բրազիլիայում:

Հավանական է, որ նա   քիմիա- կամ ճառագայթային թերապիայի կուրս ստանա Սան Պաուլույի հիվանդանոցում:

Նախագահի Բրազիլիա մեկնելու ստույգ ամսաթիվը հայտնի չէ: Ի դեպ, Բրազիլիայի կառավարությունն ինքն է առաջարկել Չավեսին բուժումը շարունակել իր մոտ:

Սիրիո-Լեբանես հիվանդանոցը Բրազիլիայում լավագույնն է համարվում. այստեղ են բուժվել բարձրաստիճան պաշտոնյաներ, 2009-ին լիմֆատիկ համակարգի քաղցկեղից բուժվել է Բրազիլիայի ապագա նախագահ Դիլմա Ռուսեֆը, 2010-ին` այս կլինիկայի հիվանդներից էր Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն:

Վենեսուելայի ընդդիմությունը քննադատության է ենթարկել Չավեսին  երկրի սահմաններից դուրս  բուժվելու առիթով, ասելով, որ այդ քայլը սպառնալիք է ազգային անվտանգության առումով: Նրանք   նախագահին  կոչ են արել  հեռանալ պաշտոնից:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply