Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2011 11:15

Ֆրանսիական Ազգային ինստիտուտի հետազոտողները վստահաբար հայտարարում են, որ այդ արտադրատեսակից հրաժարվելով, զգալիորեն կնվազեցնեք քաղցկեղի տարատեսակներով հիվանդանալու հավանականությունը:

Նրանց կարծիքով, այդպիսի արտադրանք են համարվում ալկոհոլային խմիչքները, որոնց օգտագործումը կարող է  զանազան չարորակ ուռուցքների պատճառ դառնալ: Անվտանգ չափաբաժիններ այս դեպքում պարզապես գոյություն չունեն: Քանի որ նույնիսկ ժամանակ առ ժամանակ դրա օգտագործումը մեծացնում է հիվանդանալու հավանականությունը:

Մինչ այդ նմանատիպ եզրահանգում էին կատարել Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի հետազոտողները` հայտարարելով, որ ռիսկի խմբում են կանայք, որոնց մոտ հաճախ ալկոհոլը դառնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply