Հերթական զոհը Թուրքիայում, այս անգամ` գարեջրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 15, 2011 10:20

Թուրքիայում մահացողի մայրը աղաչում է բժիշկներին  փրկել իր որդուն: 2 օրից թուրք բժիշկները կանջատեն   Ռուսաստանից զբոսաշրջության նպատակով Թուրքիա ժամանած ու Անթալիայում կոմայի մեջ հայտնված Ալեքսեյ Ռոգաչովի կյանքն ապահովող սարքերը: Թուրքական հիվանդանոցում նրա «ժամերը հաշված են», քանի որ ապահովագրությամբ հատկացված գումարները վերջանում են ու հետևաբար, սարքավորումն էլ պետք է անջատվի:

«Ես աղաչում եմ, մի սպանեք որդուս: Ես արդեն կորցրել եմ ավագ որդուս, երկրորդին էլ չեմ ուզում կորցնել: Պատրաստ եմ անգամ իր միակ տունը վաճառել ու բուժման համար վճարել: Մենք մեր գյուղում գումար ենք հավաքում, բայց այդքան մեծ գումարը չլսված բան  է: Դա կյանքի շատ թանկ գին է: Իսկ եթե չգտնենք այդքան գումար, ապա որդիս կմահանա»,- ասում է հուսահատ մայրը:

39-ամյա բժշկի կինը ամուսնու կողքին է: Նրանք միասին Թուրքիա են եկել Բառնաուլից` հանգստի: Ալեքսեյը կոմայի մեջ է հայտնվել Անթալիայում մի գավաթ գարեջուր խմելուց հետո: Երեկոյան արդեն նա վատ է զգացել, սրտխառնուք, փսխում ու փորլուծ է սկսվել : Լուսադեմին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հիմա նա արհեստական կոմայի մեջ է` միացված թոքերն օդափոխող համակարգին:

 

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply