Ուկրաինան պարզում է Սև ծովում դելֆինների զանգվածային անկման պատճառները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 15, 2011 8:58
Ուկրաինայում ստեղծվել է հատուկ հանձնաժողով `պարզելու համար Սև ծովում դելֆինների զանգվածային սատկելու պատճառը: Անցած հանգստյան օրերին Կինբուրնյան ծովափերին ալիքները նետել էին վեց սատկած դելֆին : Նրանցից երեքի վրա հայտնաբերվել են հրազենի կրակոցների հետքեր:
Փորձագետները չեն բացառում, որ ձկնորսական ցանցերի մեջ ընկել է դելֆինների երամը, որոնց գնդակահարել են, որպեսզի փրկեն ցանցերը:
Ուկրաինայի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը նշում է, որ դելֆինների մահվան հետաքննությանը հետևում են միջազգային «Ծովային կաթնասունների սևծովյան խորհուրդ» կազմակերպությունը:
Բնապահպանական օրենսդրություն խախտելը բացահայտելու դեպքում նյութերը կհանձնվեն Գլխավոր դատախազություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սև ծովը աշխարհի ամենա ոչ բնակելի ծովերից է , բայց այնտեղ ապրում է դելֆինների երեք տեսակ:Ամենախոշորը շշաքեթն է կամ աֆալինը: Աֆալինը դելֆինարիաների և օվկիանոսային ցուցահանդեսների ամենաշատ հանդիպող բնակիչն է : Սև ծովի ավելի փոքր դելֆիններն են `սպիտակատակառը և ամենափոքրը `ծովային խոզուկը :






Facebook
Tweet This
Email This Post
